Հարցում. Քաղաքացիների միայն 9%-ը հստակ գիտի հայտարարագիր ներկայացնելու կարգը![]() 29 հունվարի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների 83 տոկոսը տեղյակ է, որ մինչև մայիսի 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնել, 17 տոկոսն այդ մասին տեղեկացված չէ։ Այդ են վկայում GALLUP International Association-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Էմ Փի ՋԻ»-ի կողմից հունվարի 20-22-ը անցկացված հարցումների արդյունքները։ Հարցվածների 52.9 տոկոսը նշել է, որ լրացնելու ընթացակարգից ընդհանրապես տեղյակ չէ, իսկ 16.3 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ տեղյակ չէ։ Ընդամենը 9 տոկոսն է լիովին տեղեկացված հայտարարագիր ներկայացնելու գործընթացի վերաբերյալ, իսկ 18.9 տոկոսը պատասխանել է, որ մասամբ տեղյակ է։ «Էմ Փի ՋԻ»-ի տնօրեն Արման Նավասարդյանի կարծիքով՝ «թերևս համակարգն այնքան բարդ է, որ այս պատասխանը տված քաղաքացիները վստահաբար հայտարարագիրը ներկայացնելու ընթացքում իրենց համար բացահայտելու են, որ ավելի շուտ տեղյակ չեն», հայտնում է «Փաստինֆոն»։ «Ստացվում է, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը տեղեկացված չէ, թե ինչպես պետք է լրացնի հայտարարագիրը, կարծում եմ, այն 9 տոկոսը, որ նշել է, թե տեղյակ է՝ մինչ այժմ էլ հանդիսացել են հայտարարատու և օրենքին ու գործընթացին ծանոթացել են շատ ավելի շուտ»,–ասել է նա։ Հարցվածների միայն 18.5 տոկոսն է միանշանակ պատրաստ ներկայացնելու հայտարարագիր, իսկ 19.1 տոկոսը նշել է, որ ավելի շուտ կներկայացնի այն։ Մյուս կողմից, հարցվածների 18.2 տոկոսը հայտնել է, որ ավելի շուտ չի ներկայացնելու հայտարարագիր, իսկ 31.7 տոկոսը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, չի կատարի այդ պարտավորությունը։ ՀՀ բոլոր վարձու աշխատողները պետք է մինչև մայիսի 1–ը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |