Օվերչուկ․ Միշտ աջակցել ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանազատմանը, պատրաստ ենք քարտեզագրական նյութեր տրամարդել![]() 29 հունվարի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը և ողջունում է գործընթացը երկու երկրների սահմանների՝ Վրաստանի հետ հատման կետից դեպի հարավ շարունակելու որոշումը։ Նա նաև ասել է, որ ՌԴ–ն միշտ աջակցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատմանը և պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամարդել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ օգտագործելով իր մեծ փորձը նմանատիպ աշխատանքներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ «Տեղեկատվական մասով, ինչպես գիտեք, Ռուսաստանը համապատասխան քարտեզագրական նյութեր ունի, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատման և սահմանագծման գործընթացին մասնակցող կողմերի խնդրանքով», — հավելել է Օվերչուկը։ Նա նշել է, որ արդեն իսկ լավ առաջընթաց է գրանցվել։ «Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Այժմ նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը), որքան ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին, կշարժվեն հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կգնան ներքև»,–ասել է Օվերչուկը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ ռուսական կողմը միշտ ողջունել է այսպիսի շփումները և համատեղ աշխատանքը, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |