Վաշինգտոնի օդում բախվել են ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը․ 60 ուղևորով ինքնաթիռը գետն է ընկել

Վաշինգտոնի օդում բախվել են ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը․ 60 ուղևորով ինքնաթիռը գետն է ընկել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի օդում բախվել են American Airlines-ի ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը։ 60 ուղևոր տեղափոխող և անձնակազմի չորս անդամով ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ռազմական ուղղաթիռում 3 զինվոր է եղել։

Ինքնաթիռը մեկնել էր Ուիչիտայից (Կանզաս) և պետք է վայրէջք կատարեր Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում, հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ հայտնաբերվել է 18 մարմին, սակայն զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չկան։

Իշխանությունները դեպքի վայր են ուղարկել մոտ 300 փրկարարի, ովքեր ուժեղ քամիների և խավարի պայմաններում որոնողական աշխատանքներ են կատարում գետում։ Ոստիկանության սուզորդներն ու փրկարարական նավակները ներգրավված են գործողության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացվել է այս «սարսափելի վթարի» մասին և շնորհակալություն է հայտնել փրկարարներին նրանց «անհավանական աշխատանքի» համար։ Թրամփն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։

Կանզասի սենատոր Ռոջեր Մարշալը, անդրադառնալով դեպքին X հարթակում, այն բնորոշել է որպես «ոչ այլ ինչ, քան մղձավանջ»։ Նա կոչ է արել աղոթել ինչպես զոհերի, այնպես էլ փրկարարների համար՝ իշխանություններից պահանջելով ներկայացնել ավելի շատ մանրամասներ։

Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) վթարից հետո ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքները Ռեյգանի օդանավակայանից։ Պաշտոնյաները խոստացել են մանրակրկիտ ուսումնասիրել վթարի պատճառները, մինչդեռ American Airlines-ը մանրամասներ դեռ չի հրապարակել։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---