Փաշինյան․ ՀՀ–ն ու Վրաստանը ձգտում են առավելագույնս աջակցել միմյանց շահերի առաջմղմանը

Փաշինյան․ ՀՀ–ն ու Վրաստանը ձգտում են առավելագույնս աջակցել միմյանց շահերի առաջմղմանը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում է։ Կառավարությունում նրան դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հանդես են եկել հայտարարություններով։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույնս աջակցելմիմյանց շահերի առաջմղմանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին:

«Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների, շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցությունը»,–ասաց Փաշինյանը:

Միջկառավարական հանձնաժողովը հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:

Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը»,–ասաց վարչապետը:Նա Հայաստանի և Վրաստանի հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից համարեց տնտեսական համագործակցությունն ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումը՝ այդ թվում փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով:

 Ուշագրավ
---