Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից և նշանակվել փոխնախարար![]() 30 հունվարի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։ «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կոստանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Կոստանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |