Փաշինյանն՝ ANIF-ի մասին․ Ձախողում և խայտառակություն![]() 31 հունվարի 2025 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի աշխատանքը որակել է որպես «ձախողում և խայտառակություն»։ «Ձախողում, խայտառակություն և շատ վատ իրողություն»,–ասել է նա, հայտնում է ՍիվիլՆեթը։ ANIF-ում մեծ գումարների հնարավոր չարաշահումների մասին մամուլում հրապարակումներ արվել են դեռ 2021-ից։ Լրագրողը վարչապետին հիշեցրել է, որ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները հանրայնացվել են միայն 2023-ի վերջին և հարցրել, թե ինչու դեռևս մեղադրյալներ չկան, ինչու է քննությունը ընթանում ընդամենը մեկ քննիչի ներգրավմամբ, և ինչպես է գնահատում հնարավոր չարաշահումների բացահայտման ընթացքը։ «Ում է պետք դատել կամ պետք չէ դատել, իմ կարծիքը դե յուրե իրավական ուժ չունի։ Պետք է համապատասխան ընթացակարգերով առաջ գնալ։ Ես սա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում։ Խայտառակություն, ինչ բառ ուզում եք օգտագործել, ես համաձայն կլինեմ»,- ընդգծել է Փաշինյանը։ Այն ճշտող հարցին, թե արդյոք այս ամենը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ, վարչապետն արձագանքել է. «Նախ պետք է պարզենք՝ ինչ է եղել։ Հաշվապահությունը պետք է հստակեցվի։ Իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Քաղաքական գնահատականը՝ ձախողում և խայտառակություն»։ 2024-ի սկզբին ANIF-ի ենթադրյալ չարաշահումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս գործով դեռևս մեղադրյալներ չկան։ Նախաքննությունն ընթանում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Քրեական վարույթը սկսվել է Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Պետական վերահսկողական ծառայությունը 2023-ին ANIF-ում ստուգումներ է իրականացրել։ ՍիվիլՆեթի տվյալներով՝ այդ ստուգումների ընթացքում ANIF-ը պայմանագիր է կնքել Ernst and Young խորհրդատվական ընկերության հետ՝ միջազգային փորձի հիման վրա ղեկավար կազմի աշխատավարձերի համադրելի ուսումնասիրություն անցկացնելու նպատակով։ Ենթադրվում է, որ ANIF-ի ղեկավարները փորձել են հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերի ձևավորումը՝ այդ նպատակով ծախսելով ավելի քան 30,000 դոլար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |