Փաշինյան․ Իրան-ՀՀ սահմանի անցակետը 100%-ով ՀՀ սահմանապահներն են վերահսկում

Փաշինյան․ Իրան-ՀՀ սահմանի անցակետը 100%-ով ՀՀ սահմանապահներն են վերահսկում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի սահմաններին արդեն որոշակի համատեղ ծառայություն է իրականացվում։

Նա նշել է, որ այժմ նաև Իրան-Հայաստան սահմանային անցակետը գտնվում է ՀՀ սահմանապահների լիարժեք վերահսկողության ներքո, հայտնում է Aysor.am-ը։

«Այդ հատվածում ՀՀ սահմանապահ զորքերը նույնպես սկսել են ծառայություն իրականացնել», – հավելել է նա։

Փաշինյանը հավելել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 100 տոկոսով են հայ սահմանապահներն իրականացնում ծառայությունը։ Նա հավելել է, որ ՌԴ սահմանապահ զորքերին շնորհակալ ենք, որ իրենք այս ընթացքում այդ աջակցությունը ցուցաբերել են։

Փաշինյանը նշել է, որ հայ և ռուս սահմանապահների համագործակցությունը պայմանավորված է երկու երկրների քաղաքական կամքով։

«Քանի կա այդ կամքը համագործակցելու, մենք կհամագործակցենք, եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի։ Մենք հիմա համատեղ ծառայություն ենք իրականացնում և չեմ էլ բացառում, որ այդ համատեղ ծառայությունը կընդլայնվի», – ասել է նա։

 Ուշագրավ
---