ՀՀ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ-ում բիզնես նախագծերի ֆինանսավորման ընդլայնումը![]() 31 հունվարի 2025 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որը կայացել է Ալմաթիում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում համատեղ բիզնես ծրագրերի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել ավելի մատչելի ֆինանսավորման համակարգեր։ Նրա խոսքով՝ աջակցությունն ավելի հասանելի դարձնելու դեպքում կաճի նաև կոոպերացիոն նախագծերի նկատմամբ հետաքրքրվածությունը, հայտնում է Sputnik Արմենիան։ Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների աջակցության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը։ «Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով միության մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը», – նշել է Գրիգորյանը։ Նա հավելել է, որ ներկայիս բարդ պայմաններում Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ԵԱՏՄ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ «Չնայած բոլոր դժվարություններին` մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ, որը կշարունակի հաջողությամբ գործել ժամանակակից իրողություններում», – ընդգծել է նա։ Հունվարի 31-ին Ալմաթիում, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, անցկացվել է նաև Digital Almaty համաժողովը, որտեղ Գրիգորյանն ու մյուս երկրների ներկայացուցիչները կարևորել են թվային տեխնոլոգիաների դերը։ Նրանց խոսքով՝ Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը զարգացնում է այդպիսի համակարգերից մեկը՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |