ԵՏՀ ղեկավար․ ԵԱՏՄ երկրները տեղեկատվական պաշտպանության համատեղ միջոցներ կստեղծեն![]() 31 հունվարի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՄ գործադիր մարմին) քննարկման ակտիվ փուլում է գտնվում կրիպտոգրաֆիկ պաշտպանության համատեղ միջոցների մշակման մասին որոշման նախագիծը: Այս մասին Ղազախստանում Digital Almaty ֆորումի ժամանակ հայտարարել է ԵՏՀ նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Նրա խոսքով՝ այդ միջոցները կօգնեն ապահովել միության երկրների անվտանգությունը երրորդ երկրների հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ, գրում է Sputnik Արմենիան։ Սագինտաևը հիշեցրել է, որ անցած տարի հանձնաժողովում ստեղծվել է մշտադիտարկման կենտրոն, որը հետևում է միության տեղեկատվական ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչների գործունեությանը, իսկ այսօր ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների (որոնք ժամանել են Digfital Almaty ֆորումին և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին) մասնակցությամբ սկսվել է էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման համակարգի գործարկումը: Հետագայում, ինչպես նշել է Սագինտաևը, քաղաքացիները կկարողանան համակարգ վերբեռնել դիպլոմները, բժշկական տեղեկանքները, աշխատանքային գրքույկները, և ԵԱՏՄ բոլոր երկրներն ինքնաբերաբար կճանաչեն դրանք։ ԵԱՏՄ համաձայնագրի հիման վրա միության երկրները կարգավորել են կենսաթոշակային ստաժի մասին տվյալների փոխանակումը և ինքնաբերաբար ճանաչում են այն փոխադարձ հիմունքներով, ակտիվորեն փոխգործակցում են մաքսային մարմինները (այդ թվում՝ երրորդ երկրներից ապրանքների տեղափոխման ժամանակ), իրականացվում է ապրանքների որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի էլեկտրոնային ստուգում։ Նախատեսվում է ընդհանուր համակարգը տարածել բեռնատար և ուղևորատար տրանսպորտի, պետական գնումների, բորսայի առևտրի վրա։ Ուշադրություն է դարձվում նաև քաղաքացիների նույնականացման միասնական համակարգի նախագծին։ Այս պահին փորձարկում են Հայաստանն ու Ղրղզստանը։ Digital Almaty համաժողովում, ինչպես նաև հունվարի 30-31-ը Ղազախստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |