Զեկույց․ ՀԱՊԿ–ից դուրս գալը կարող է նախադրյալներ ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ուժ կիրառելու համար

Զեկույց․ ՀԱՊԿ–ից դուրս գալը կարող է նախադրյալներ ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ուժ կիրառելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճամփաբաժանին. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցում նշվում է, որ եթե Երևանը պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից և երկրից դուրս բերվեն ռուսական զորքերը, առաջիկա տարիներին կարող են ձևավորվել պայմաններ, որոնք կհանգեցնեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժային գործողությունների։

Նշվում է, որ պարտությունը 44 օրյա պատերազմում խորը շոկ և քաղաքական ապատիա է առաջացրել հայ հանրության շրջանում, իսկ ՀՀ իշխանություններին «հաջողվել է երկրի հանրության շրջանում մեղքը բարդել ՌԴ վրա, ներկայացնելով որպես «վատ դաշնակից»։

Զեկույցում նշվում է, որ 2022 թվականից ՀՀ իշխանությունները նվազեցրել են ռազմական-տեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ՝ միաժամանակ խորացնելով կապերը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։ Սակայն փորձագետները փաստում են, որ ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգության լուրջ երաշխիքներ չի տրամադրում, իսկ Եվրամիության անդամներից միայն Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսն են աջակցում հայկական բանակի վերազինման գործընթացին և պատրաստակամություն հայտնում քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Նշվում է նաև, որ հայ-ադրբեջանական ռազմական բախման դեպքում այդ պետությունները չեն կարողանա հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության հուսալի երաշխավորներ։

«Նրանց գործողությունները միայն վստահություն են տալիս Անկարային և Բաքվին, որ կարող են «հայկական խնդիրը» լուծել ուժային ճանապարհով բարենպաստ իրավիճակի դեպքում։ Դրա նախադրյալները կարող են առաջանալ արդեն առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերացման դեպքում», - ասվում է զեկույցում։

Զեկույցում ասվում է նաև, որ ՌԴ–ին ձեռնատու չէ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը, սակայն «ՀԱՊԿ–ի սաբոտաժի վիճակի պահպանումը և կազմակերպության հեղինակազրկումը անդամության սառեցման միջոցով» ևս չի բխում ՌԴ շահերից։

«Բացի այդ, ՌԴ–ն դիտարկում է ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն որպես փոխկապակցված ինտեգրման միավորումներ, մեկն՝ անվտանգության ոլորտում, մյուսը՝ տնտեսական»,–ասվում է զեկույցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---