Զելենսկին հնարավոր է համարում ադրբեջանական գազի տարանցումն Ուկրաինայով

Զելենսկին հնարավոր է համարում ադրբեջանական գազի տարանցումն Ուկրաինայով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է ցուցաբերել թույլատրել ադրբեջանական գազի տարանցումն Ուկրաինայով: Սակայն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Եվրոպայի համար առավել շահավետ լուծումը կլինի Կիևի կողմից ռուսական գազի մատակարարման վերականգնումը։

«Այն մեծ ճնշման ներքո, որը մենք գործադրում ենք Զելենսկու վրա, Ուկրաինան սկսում է խոսել իր պատրաստակամության մասին՝ դիտարկելու ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունը դեպի Եվրոպա իր տարածքով», - ասել է Ֆիցոն, հայտնում է Fakti.bg –ն։

Սլովակիայի վարչապետն ընդգծել է, որ «Եվրոպայի համար ամենախելամիտ լուծումը կլինի Ուկրաինայով ռուսական գազի տարանցման շարունակումը»։

Ֆիցոն զգուշացրել է, որ Զելենսկու որոշումը՝ դադարեցնել ռուսական գազի տարանցումը, լուրջ հետևանքներ է ունեցել, որոնք արտացոլվում են Եվրոպայում գազի գների աճով։ Թեև նա նշել է, որ Սլովակիան այս պահին ներքին սպառման խնդիրներ չունի, սակայն մտահոգություն է հայտնել, որ 2026 թվականին հնարավոր են դժվարություններ գազապահեստարանները համալրելու հարցում։ Նա նաև ընդգծել է, որ երկիրը մեծ ֆինանսական կորուստներ է կրում տարանցման վճարների նվազման պատճառով։

Բացի այդ, Սլովակիայի վարչապետն ակնարկել է, որ Ուկրաինայով ռուսական գազի տարանցման վերականգնումը կարող է ներառվել Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր հրադադարի համաձայնագրի շրջանակում։

Հունվարի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են խոսել և կարևոր բան հայտարարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---