2024–ին ՀՀ–ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով

2024–ին ՀՀ–ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով

PanARMENIAN.Net - 2024 թվականի հունվարից դեկտեմբեր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 8%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Նշված ժամանակաշրջանում ավելացել են արդյունաբերության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության և մատուցված ծառայությունների ծավալները։

Իսկ 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․7%-ով:

2024–ին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4․7%-ով, շինարարությունն աճել է 14.5%-ով, առևտրի շրջանառությունը17%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 1.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը`10․6%-ով։

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.6%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 6.4%-ով (պետական՝ 7.9%-ով, ոչ պետական՝ 5․7%-ով):

Տվյալները ներկայացված են 2025թ. հունվարի 31-ի դրությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---