Թրամփ. ԱՄՆ-ն բանակցում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ![]() 3 փետրվարի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի հետ բանակցություններում։ Թրամփն այդ մասին ասել է լրագրողներին փետրվարի 2-ի ուշ երեկոյան, հայտնում է RFE/RL-ը։ «Մենք գործ ունենք Ուկրաինայի և ՌԴ հետ, ունենք հանդիպումներ և բանակցություններ, այդ թվում՝ Ուկրաինայի և ՌԴ հետ։ Կարծում եմ, այդ բանակցությունները բավականին լավ են ընթանում»,–ասել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը նշել է, որ հակամարտության կարգավորմանը հասնելու համար երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն զիջումների։ Քելլոգն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «արդեն նշել է, որ պատրաստ է մեղմել իր դիրքորոշումը տարածքների հարցում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ստիպված է մեղմել իր դիրքորոշումները»։ «Մենք ժամանակի ընթացքում և, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կքննարկենք այս հարցերը բոլորի հետ։ Սա երկու կողմերի համար էլ օգտակար է»,–ասել է նա։ Հունվարի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են խոսել և կարևոր բան հայտարարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Նա նշել է, որ իր վարչակազմը արդեն ներգրավված է «շատ լուրջ քննարկումներում այդ պատերազմի վերաբերյալ»՝ փորձելով այն ավարտել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |