Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերած տոմսային փաթեթները հնարավոր է օգտագործել ևս 30 օր

Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերած տոմսային փաթեթները հնարավոր է օգտագործել ևս 30 օր

PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։

Քաղաքապետարանը հիշեցնում է, թե ինչպե՞ս կարելի է ձեռք բերել տոմսային փաթեթները.

· Transport.yerevan.am կայքից,

· Telcell բջջային հավելվածից

· TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում։

Որտե՞ղից ձեռք բերել տրանսպորտային քարտերը.

· մետրոյի բոլոր կայարաններից,

· վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից),

· TelCell գրասենյակներից,

· Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆո-կետերից:

Մանրամասները ներկայացված են կայքում:

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---