ՊԵԿ․ 2024-ին հայտարարագիր է ներկայացրել 59,031 ֆիզանձ

ՊԵԿ․ 2024-ին հայտարարագիր է ներկայացրել 59,031 ֆիզանձ

PanARMENIAN.Net - 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ, հայտնում է ՊԵԿ-ը:

Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է մոտ 340 մլն դրամ։

Փետրվարի 1–ին հայտարարվեց, որ համընդհանուր հայտարարագրումից հետո փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ցանկում փոփոխություն է սպասվում՝ կընդգրկվեն նաև արվեստի դպրոցները, մարզական խմբակները։

Հայաստանում համընդհանուր հայտարարագրումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջնաժամկետը մայիսի 1–ն է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---