Փաշինյան․ Տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ

Փաշինյան․ Տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՎաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ հարատևությունը հնարավոր կլինի երաշխավորել միայն այն դեպքում, երբ մեր երկիրը կարողանա գոյատևել հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության։

Նա ասել է նաև, որ որոշակի հանգամանքների բերումով «տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ», հայտնում է Auroranews.am-ը։

«Սա չի նշանակում, որ տարբեր դաշինքներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չպիտի ունենանք և չեն ունենալու։

Ինքներս մեզ պետք է ընկալենք որպես մեր խնդիրների լուծման գործոն։ Սովորաբար մենք երբ խնդիր ենք ունենում տարածաշրջանում, մեր ռեակցիան այսպիսին է՝ դիմենք այնտեղ, դիմենք այստեղ։ Որոշակի հանգամանքների բերումով տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել մեր նկատմամբ։

Շատ կարևոր է, որ կարողանանք այդ նեգատիվը կառավարենք, դա անելու մի քանի տարբերակ կա։ Մենք ճիշտ ենք անում, երբ փորձում ենք այդ նեգատիվը կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևերով, առանց էմոցիաների տրվելու, հակառակ դեպքում, այդ նեգատիվը շատ արագ կարտահայտվի»,- նշել է նա։

Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:

 Ուշագրավ
---