Art Voices-ը Բուխարեստում երաժշտական փառատոնի Grand Prix է ստացել22 մայիսի 2009 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում մայիսի 6-24-ը տեղի ունեցած երաժշտության Միջազգային փառատոնում հայկական Art Voices էթնո-ջազ խումբը Grand Prix է ստացել: Մրցույթին մասնակցում էին խմբեր 30 երկրներից: Եզրափակիչ դուրս է եկել Art Voices խումբը, ինչպես նաեւ խմբեր Իսրայելից, Հունգարիայից եւ Գերմանիայից: Art Voices-ի անդամներից մեկի` Մանուկ Ղազարյանի խոսքերով, իրենց հաղթանակի համար երաժիշտները շնորհակալություն են հայտնել հայկական մելոսին, որը խմբի կողմից կատարվող երաժշտության հիմքն է: «Փառատոնին մասնակցելու եւ հաղթելու շնորհիվ մենք առաջարկություն ենք ստացել 5 համերգներով ելույթ ունենալ եվրոպական երկրներում»,- նշել են երաժիշտները:Խմբի կողմից հատուկ շնորհակալության է արժանացել Շուշան Պետրոսյանը, առանց որի Art Voices-ը չէր կարող գնալ Ռումինիա: Պետրոսյանը, իմանալով, որ հայկական խումբը կիսաեզրափակիչ է դուրս եկել, բայց հնարավորություն չունի մասնակցել դրան ֆինանսական դժվարությունների պատճառով, հովանավորներ է գտել: Art Voices էթնո-ջազ խումբը գոյություն ունի շուրջ 4 տարի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |