«Վրացական երազանքը» պահանջում է իշխանություններին ծանուցել ինքնաբուխ ցույցերի մասին![]() 4 փետրվարի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է օրենսդրական փոփոխությունների արագացված ընդունումը, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքի արտահայտման ազատությունը՝ էլ ավելի խստացնելով համապատասխան կարգավորումները։ Oրենսդրության մեջ սահմանվել է «ինքնաբուխ ակցիա» հասկացությունը։ Դա նշանակում է «հավաք կամ ցույց, որը կազմակերպվում է չնախատեսված և անհապաղ՝ կարևոր հասարակական իրադարձության առնչությամբ, որը հնարավոր չէր կանխատեսել»։ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի համաձայն, եթե միջոցառումը անցկացվում է երթևեկելի ճանապարհին կամ խոչընդոտում է տրանսպորտի տեղաշարժին, կազմակերպիչները պարտավոր են նախապես տեղեկացնել տեղական իշխանություններին։ Այդ ծանուցումը պետք է ներկայացվի միջոցառումից առնվազն հինգ օր առաջ, գրում է «Էխո Կաոկազա»–ն։ Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Նախկինում նման խախտման համար նախատեսվում էր 500 լարիի տուգանք, սակայն այժմ այն բարձրացվել է մինչև 2000 լարի։ Կազմակերպիչների համար առաջին խախտման տուգանքը մնում է 5000 լարի։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքն ավելանում է՝ հասնելով 6000 լարիի, իսկ կալանքի ժամկետը կարող է հասնել մինչև 60 օրվա (նախկինում՝ առավելագույնը 15 օր)։ Մինչ այս օրենքը տարբերություն չէր դնում նախապես պլանավորված և ինքնաբուխ ակցիաների միջև։ Այժմ կազմակերպիչները պարտավոր են տեղական իշխանություններին տեղեկացնել նույնիսկ ինքնաբուխ միջոցառումների անցկացման մասին։ Այս դեպքում հնգօրյա ժամկետը պարտադիր չէ, սակայն ծանուցումը պետք է ներկայացվի։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |