ՀՀ-ն և Ֆրանսիան պաշտպանական գործակցության հարցեր են քննարկել![]() 5 փետրվարի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական հարցերով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |