Այլ երկրներում աշխատող USAID-ի աշխատակիցներին հրահանգվել է վերադառնալ ԱՄՆ![]() 5 փետրվարի 2025 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ Միացյալ Նահանգներ՝ գործակալության կողմից կազմակերպված և ֆինանսավորված ճանապարհորդությամբ: Ոչ էական համարվող պայմանագրերը կդադարեցվեն, հայտնում է CNN–ը։ Այս քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին ջանքերին՝ վերակառուցելու USAID-ը, ներառյալ օտարերկրյա օգնության գրեթե ամբողջական սառեցումը և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին որպես ժամանակավոր ադմինիստրատոր նշանակելը: Ռուբիոն նշել է USAID-ի որոշ մասերը Պետդեպարտամենտի մեջ ինտեգրելու պլաններ: Հայտարարությունը մեծ անհանգստություն է առաջացրել USAID-ի աշխատակիցների շրջանում, որոնցից շատերը տեղակայված են արտասահմանում իրենց ընտանիքների հետ: Մեկ պաշտոնյա նշել է, որ արտասահմանում տեղակայված պաշտոնյաները կարող են ունենալ դպրոցական տարիքի երեխաներ կամ աշխատող ամուսիններ, և այժմ այդ ամենը խախտված է: Բացի այդ, աշխատակիցները հայտնել են, որ կորցրել են մուտքը էլ.փոստին և գործակալության համակարգերին, ինչը հանգեցրել է շփոթության և անորոշության իրենց դերերի և ապագայի վերաբերյալ: ԱՄՆ վարչակազմի որոշմամբ ավելի վաղ փակվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի վաշինգտոնյան կենտրոնակայանը, շենքից հանվել էր ցուցանակը: Թրամփի վարչակազմն արձակուրդ է ուղարկել USAID-ի մոտ 60 բարձրաստիճան պաշտոնյաների։ ԱՄՆ նոր վարչակազմի մտադիր է վերափոխել գործակալությունը, որը 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ. Քենեդու վարչակազմի ժամանակից եղել է ԱՄՆ-ի օտարերկրյա օգնության հիմնասյունը: USAID-ի ծրագրերը պատմականորեն կենտրոնացած են եղել աղքատության նվազեցման, հիվանդությունների դեմ պայքարի և համաշխարհային հումանիտար ճգնաժամերին արձագանքելու վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |