Միրզոյանը ցավակցել է Շվեդիայում հրաձգության զոհերի կապակցությամբ![]() 5 փետրվարի 2025 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ցավակցություն է հայտնել Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության զոհերի կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից։ Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային անմեղ մարդկանց կյանքեր խլած այս ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»: Campus Risbergska դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ապահովում է մեծահասակների կրթություն: 10 մարդ է զոհվել։ Հանցագործն ինքնասպան է եղել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |