ՊԵԿ նախագահ․ Եթե քաղաքացին չտա իր բանկային գաղտնիքը, հաջորդ քայլը դատարանով ստանալն է

ՊԵԿ նախագահ․ Եթե քաղաքացին չտա իր բանկային գաղտնիքը, հաջորդ քայլը դատարանով ստանալն է

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը համընհանուր հայտարարագրման հարցի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված քննարկմանն անդրադարձել է բանկային գաղտնիքի հասանելիության խնդրին։

Նա ասել է, որ եթե քաղաքացին, անհրաժեշտության դեպքում, չտա բանկային գաղտնիքը, հաջորդ փուլն այն դատարանով ստանալն է, գրում է Panorama.am-ը։

«Եթե անձի մասին ենք խոսում, ապա բանկային գաղտնիք ասելով խոսքը գնում է բանկային մուտք-ելքի պատկերացում ունենալու մասին»,- նշել է նա։

Նա հավելել է, որ ՊԵԿ-ը հասանելիություն չի ունենալու գործարքների մանրամասներին կամ այն տեղեկատվությանը, թե ում հետ են կատարվել գործարքները։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը մշտապես չունի բանկային գաղտնիքին հասանելիություն, այն ստանում է միայն ստուգումների ընթացքում։

«Մյուս կողմից ՊԵԿ-ը միշտ չունի բանկայնի գաղտնիքին հասանելիություն, այն ստանալու է ստուգման ժամանակ: Երբ ստուգում է բացվում, ստուգողն իրավունք ունի քաղաքացուց հարցում անելու և ստանալու բանկային գաղտնիքի մասին տեղեկատվությունը՝ մուտք-ելք, մի թվով առանց խորանալու գործարքների մեջ։ Եթե քաղաքացին չտա բանկային գաղտնիքը, հաջորդ փուլն այն դատարանով ստանալն է»,- ասել է Հակոբյանը։

Եկամուտների հայտարարագրի ներկայացման ժամկետ էր սահմանված մայիսի 1–ը, որը, սակայն, հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---