ԱՇՆԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ10 հունիսի 2002 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանի համար Հայաստանի կողմից մինչ այդ միջուկային վառելիքի ձեռքբերման 29 միլիոն պարտքի առկայությունը ոչ մի կերպ չի խանգարի վառելիքի նոր խմբաքանակի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայկական ատոմակայանի վերալիցքավորումը նախատեսվում է կատարել վաղ աշնանը: Այդ կապակցությամբ, արդեն այսօր աշխատանքներ են տարվում վերալիցքավորման համար անհրաժեշտ ութ միլիոն դոլարի ձեռքբերման համար: Միաժամանակ, կայանի պարապուրդի ժամանակահատվածում կիրագործվեն պրոֆիլակտիկ վերանորոգման միջոցառումներ, որոնց ֆինանսավորումը կիրականացվի կայանի սեփական միջոցների հաշվին: Եվրամիությունը եւ ԱՄՆ ընթացիկ տարում կշարունակեն օգնել Հայաստանին կայանի անվտանգության բարձրացման նախագծի իրականացման հարցում: Տվյալ խնդրի լուծմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |