ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հանդիպմանը![]() 6 փետրվարի 2025 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը նշանակված է փետրվարի 7-ին և տեղի կունենա Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Վաղը, ի դեպ, ՀԱՊԿ-ի գծով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ։ Կաշխատենք ևս մի քանի ժամ»,-նշել է նա Պետդումայի ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, որն անցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն ասել է, որ հայկական կողմը մասնակցություն չի ունենա, հայտնում է Aysor.am-ը։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի մասնակցում հանդիպումներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |