Տեսչական մարմին․ Ապահովել օդի համապատասխան ջերմաստիճան, վատառողջ երեխաներին մեկուսացնել![]() 6 փետրվարի 2025 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված, հրապարակել է կանոններ, որոնց ուսումնական հաստատությունները պետք է հետևեն՝ կանխելու սուր շնչառական վարակների տարածումը։ Նախադպրոցական հաստատություններում պետք է իրականացնել․ · Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկություն ստանալ երեխայի առողջական վիճակի մասին։ · Հետևել, որ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող երեխաները չընդունվեն ուսումնական հաստատություն։ · Օրվա ընթացքում վատառողջ երեխաներին մեկուսացնել։ · Օդափոխել տարածքը միայն այն պահին, երբ երեխաները սենյակում չեն։ · Խստորեն վերահսկել օդի ջերմաստիճանը սենյակներում։ · Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները և խուսափել երեխաների միջխմբային շփումներից։ · Ամեն օր իրականացնել խոնավ մաքրում՝ առնվազն երկու անգամ։ · Հիվանդությունից ապաքինված երեխաներին հաստատություն թույլատրել մուտք գործել միայն համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում։ Հանրակրթական դպրոցներին հավելյալ պահանջներ են ներկայացվել․ · Հիվանդ երեխաներին հայտնաբերել միջին բուժաշխատողի կողմից և անհապաղ տեղափոխել բուժկետ։ · Անհրաժեշտության դեպքում տեղեկացնել ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին՝ երեխային տուն ուղեկցելու համար։ · Դասամիջոցներին և հերթափոխերի միջև դասասենյակները լիարժեք օդափոխել։ · Ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանը։ · Ամեն օր կատարել խոնավ մաքրում՝ առնվազն երկու անգամ։ Տեսչական մարմինը հորդորել է ուսումնական հաստատություններին խստորեն հետևել սահմանված պահանջներին՝ կանխարգելելու սուր շնչառական վարակների տարածումը։ Հայաստանում շարունակվում են շրջանատվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |