Վարչապետն ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Վարչապետն ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Փաշինյանը տիկնոջ հետ գտնվում է Վաշինգտոնում։ Նա մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

 Ուշագրավ
---