Բաքվում դատախազը մեղադրել է Ռուբեն Վարդանյանին «հանցավոր խումբ ղեկավարելու» մեջ, որը գործել է Մոնթեի և այլոց աջակցությամբ![]() 7 փետրվարի 2025 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնբախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը, որի գործը քննվում է առանձին վարույթով։ Նախագահող դատավորը հայտարարել է դատական հետաքննության մեկնարկի մասին և սկսել ընթերցել մեղադրական եզրակացության վերջնական մասը: Մեղադրանքի համաձայն, Ռուբեն Վարդանյանը միացել է «հանցավոր խմբավորմանը, ղեկավարել է այն և գործել՝ համաձայն դրա նպատակների», գրում է Minval.az-ը։ Մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում են նաև ՀՀ նախկին նախագահները, պաշտոնյաները, անգամ Ազգային հերոս Մոնթեն։ «Դատախազը նշել է, որ այս հանցավոր խումբը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Մոնթեի և այլ անձանց մասնակցությամբ և ղեկավարությամբ: Այն համակարգված և լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ գործելով Հայաստանի իշխանությունների և զինված ուժերի աջակցությամբ՝ կենտրոնացված կառավարման և խիստ հսկողության պայմաններում»,–ասվում է մեղադրական եզրակացության մեջ։ Մեղադրական ակտի ընթերցումը կշարունակվի հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 10–ին։ Փետրվարի 6-ին Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, սկսվել են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ քրեական գործերի դատական լսումները։ Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում «ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ։ Դատախազը հայտարարել է, թե «այս դատավարությունը տեղի է ունենում արդարության վերականգնման համար»։ «Դատական քննության ընթացքում պարզ կդառնա, որ հետաքննված և ներկայացված հանցագործությունները կատարվել են Հայաստանի պետության քաղաքական, ռազմական, նյութական և այլ աջակցության, հայկական քաղաքական և ռազմական ղեկավարության ցուցումների և հրահանգների արդյունքում»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։ Մեղադրական եզրակացության մեջ թվարկվում են ՀՀ նակին նախագահների և պաշտոնյաների անունները։ Փետրվարի 7–ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը կշարունակվի։ ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |