ԱԳՆ-ն հստակեցրել է՝ որ ոլորտներում ՀՀ–ն կաջակցի Սիրիային![]() 7 փետրվարի 2025 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է այն բարեփոխումների ուղղությունները, որոնցում Հայաստանը պատրաստակամ է աջակցել Սիրիային, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ՝ հայտնելով Երևանի պատրաստակամությունը՝ օժանդակելու հումանիտար և բարեփոխումների իրականացման գործընթացում։ Լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ում նախաձեռնությամբ է կայացել Կոստանյանի այցը, ինչպես նաև՝ արդյոք Թուրքիան որևէ կերպ ներգրավված է եղել դրա կազմակերպման հարցում, և որ բարեփոխումների ուղղությամբ է Հայաստանը պատրաստ աջակցել։ ԱԳՆ–ից շեշտել են, որ այցը եղել է «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ», և որ արա հիմնական նպատակն է եղել նոր իշխանությունների հետ կապերի հաստատումը, երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների քննարկումը։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի ԱԳ նախարար դել Ասադ Ալ-Շայբանիի միջև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից Սիրիային աջակցության տրամադրման հնարավորությունները, մասնավորապես, երկրի սոցիալ-տնտեսական, հումանիտար և կրթամշակութային ոլորտներում ընթացող բարեփոխումների և հետպատերազմական վերականգնման համատեքստում»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, սիրիական կողմը բարձր է գնահատել հայկական պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |