Ադրբեջանի հերթական թիրախն է դարձել Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը![]() 7 փետրվարի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վարչակարգը շարունակում է ոչնչացնել Արցախի համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմաճարտարապետական կոթողները, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Հերթական թիրախը դարձել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը, հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ այդ մասին հայտնի է դարձել տելեգրամյան ալիքում 2025 թ. փետրվարի 4 –ին հրապարակած լուսանկարից: «Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի Սարոյան փողոցն ամբողջությամբ թալանվել է ադրբեջանցիների կողմից։ Քանդվում են տները, այդ թվում նաև դեպի Ալեք Մանուկյանի փողոց տանող հատվածը, որը մի ամբողջ թաղամաս է կազմում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |