Իրանի ԳՇ պետը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության հարցում Թեհրանի անփոփոխ դիրքորոշումը![]() 7 փետրվարի 2025 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ՝ քննարկվել են ՀՀ և Իրանի երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ «Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականության շրջանակում ԻԻՀ համար առանձնակի նշանակություն ունի կապերի զարգացումը ՀՀ հետ: Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության ջանքերը, և նշել, որ այդ համապատկերում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հարաբերությունների առավել խորացումը հարևան ու բարեկամ Իրանի հետ»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է, որ Իրանը դեմ չէ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է արվի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու հիման վրա։Նա նաև ասել է, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |