ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ԶՊՄԿ, հանդիպել աշխատողներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ԶՊՄԿ, հանդիպել աշխատողներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։

ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։

«Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի աշխատակիցների մի մասը գործադուլ է սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացրել էր, որ կձեռնարկի կտրուկ քայլեր, եթե գործադուլը չդադարեցվի։ Ղեկավարության և գործադուլավորների միջև կայացած հանդիպումները որևէ արդյունք չեն տվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---