Ադրբեջանցիները ոչնչացրել են ՀՀ մեգալիթյան հուշարձան՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը![]() 7 փետրվարի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Արդբեջանցիները ոչնչացրել են Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը։ Դա է վկայում «Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը։ Ըստ հնագետ Լևոն Մկրտչյանի՝ այս հուշարձանը բացառիկ էր թե իր չափերով և թե կառուցվածքով, հայտնում է Мonument watch-ը։ Այս հուշարձանների տարածքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2021 թվականի՝ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Այս հուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կետում, քանդվել է ռազմական օբյեկտի կառուցման հետևանքով։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական հուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակություն: Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |