Շղթայական վթար՝ Սյունիքում․ 150 մեքենա խցանման մեջ է![]() 7 փետրվարի 2025 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին՝ ժամը 20:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական վթար, որին մասնակցել է վեց տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ևս ինը մեքենա դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ճանապարհամերձ հատվածում, իսկ ընդհանուր առմամբ 150 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել։ Փրկարարներն ու պարեկները համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերել խցանումից՝ վերականգնելով երթևեկությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |