Կոբախիձեն խոսել է «եվրոպական բյուրոկրատիայի» և ՌԴ հետ «պրագմատիկ քաղաքականության» մասին

Կոբախիձեն խոսել է «եվրոպական բյուրոկրատիայի» և ՌԴ հետ «պրագմատիկ քաղաքականության» մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերսկսել ԵՄ անդամակցության բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ։ Նա նշել է, որ ճանապարհին կան «եվրոպական բյուրոկրատական խոչընդոտներ», սակայն վստահություն է հայտնել, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ մինչև 2030 թվականը, հայտնում է Euronews-ը։

«Մենք հետևողականորեն կգնանք այս նպատակին և հուսով ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումը կլինի ավելի արդար», - ասել է նա հարցազրույցում։

Նրա կարծիքով, գնդակը ԵՄ-ի դաշտում է, և միությունը պետք է ավելի ճկուն լինի նոր անդամների նկատմամբ մոտեցման հարցում։

Նոյեմբերին Վրաստանի կառավարությունը կասեցրել է անդամակցության բանակցությունները այն բանից հետո, երբ Բրյուսելը մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ։

Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին՝ Կոբախիձեն ասել է, որ չունեն դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ և չեն տեսնում դրանք վերականգնելու հնարավwրություն, սակայն Մոսկվայի հետ վարում են «պրագմատիկ քաղաքականություն»։

«Մենք պահպանում ենք առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և այսպես էլ կշարունակենք գործել առայժմ», -հավելել է նա։

ԵՄ-ն 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ, սակայն 2024–ի հունիսին որոշում է ընդունել դադարեցնել անդամակցության հայտի գործընթացը և նվազեցնել ֆինանսական աջակցությունը։ Պատճառը դարձել է «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի ընդունումը, որը Բրյուսելը համարել է ավտորիտար և ներշնչված Ռուսաստանի քաղաքականությամբ։

Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար՝ ի պատասխան երկարատև բողոքի ակցիաները ճնշելու կառավարության կոշտ քայլերին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---