Գյումրիում կներդվի թափառող շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր

Գյումրիում կներդվի թափառող շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր

PanARMENIAN.Net - Գյումրիում կներդվի թափառող շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Նա տեղեկացրել է, որ ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Մինասյանn այցելել է նաև Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն», որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրագործման վերաբերյալ։

«Այն Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ: Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ խոսելով Գյումրիում թափառող շների մեծ թվի և վտանգավորության մասին, քննարկել ենք հարցի լուծման տարբերակները:

Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում Գյումրիում ներդնել շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր և հիմնել նմանօրինակ մարզային կառույց»,- հայտնում է Գյումրու համայնքապետարանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---