Պեսկովը թյուրիմացություն է անվանել «Ռուսական տունը» փակելու Բաքվի որոշումը![]() 7 փետրվարի 2025 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թյուրիմացություն է անվանել «Ռուսական տունը» փակելու Բաքվի որոշումը։ Նա նշել է, որ Մոսկվան ափսոսում է այս որոշման համար և մտադիր է հարցը քննարկել բանակցությունների ընթացքում։ Նա չի բացառել, որ հարցը կբարձրացվի երկրների ղեկավարների մակարդակով, հայտնում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվում «Ռուսական տան» գրանցման հետ կապված հարցը հնարավորինս շուտ դրական լուծում կստանա։ Ավելի վաղ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «Ռուսական տունը» որպես իրավաբանական անձ գրանցված չէ, ինչը հակասում է երկրի ներքին օրենսդրությանը։ Այդ կապակցությամբ Բաքուն Մոսկվային ծանուցում է ուղարկել՝ պահանջելով դադարեցնել Ռուսաստանի տեղեկատվամշակութային կենտրոնի գործունեությունը 1․5 ամսվա ընթացքում։ «Ռուսական տունը» Բաքվում հիմնադրվել է 1997 թվականին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |