Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում 4 թեկնածու է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում 4 թեկնածու է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթային խորհուրդը փետրվարի 7–ի դրությամբ ստացել է 4 հայտ։ Այդ մասին ասել է Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից, հայտնում է Radar Armenia-ն։

Դիմել են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը, բայց հայտերի փաստաթղթերի ամբողջականությունը դեռ չի ուսումնասիրվել, և հնարավոր է՝ փոստով ուղարկված հայտեր էլ հասնեն։

«Հաջորդ շաբաթ դրանք կուղարկվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Պատասխաններն ստանալուց հետո՝ ենթադրաբար, մարտի սկզբին, հարցազրույցները լրատվամիջոցների համար կլինեն բաց և հրապարակային»,- ասել է Իոաննիսյանը։

 Ուշագրավ
---