Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն![]() 7 փետրվարի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում կանցկացվեն գարեջրի օրեր: Այդ մասին ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպումների ընթացքում համաձայնության են ձեռք բերել Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում անցկացնել գարեջրի օրեր: «Նշեմ, որ սա որևէ կապ չունի «Երևանի գարեջրի օրեր» փառատոնի հետ: Սա առանձին միջոցառում է, որին դեսպանները սիրով համաձայնություն են տվել, խոսել ենք նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, ով նույնպես համաձայնություն է տվել»,- ասել է Գևորգյանը։ Կոմիտեի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի և Բելգիայի հետ ևս ունեն համագործակցություն, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել փոխայցելություններ և Հայաստանում գինու ոլորտին միտված խոշորագույն միջոցառումներ: Զբոսաշրջության կոմիտեն նախատեսում է նաև ակտիվացնել և մեծացնել Վրաստանի և Իրանի հետ համատեղ զբոսաշրջային ծրագրերը: Անդրադառնալով Հայաստանում անցկացվող ամենամյա փառատոներին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ նախորդ տարի անցկացվել է 12 փառատոն, որից երկուսը Երևանում, իսկ մյուսները՝ մարզերում: «Այս տարի ևս նույն տրամաբանությունը շարունակելու ենք։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և մեր հյուրերին, պետք է ուղղորդենք նաև մարզեր: Իսկ մարզերում զբոսաշրջային ներուժը մեծացնելու նպատակով նախատեսում ենք անխտիր բոլոր մարզերում իրականացնել զբոսաշրջության ծառայությունների լավարկմանը միտված դասընթացներ, որոնք իրենց մեջ կներառեն հյուրասիրության, հյուրընկալության և մարքեթինգային կոմպոնենտը»,- նշել է Գևորգյանը: 2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2,208,179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2,316,000 մարդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |