Միրզոյան․Նանսենի ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը ՀՀ–ն երբեք չի մոռանա![]() 8 փետրվարի 2025 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, փետրվարի 7-ին եղել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտում։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում՝ նշելով. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։ Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Նանսենի կողմից Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին ցուցաբերված աջակցության բացառիկ նշանակությունը, ինչպես նաև նրա գործունեության հանդեպ խորին հարգանքը թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում։ Քննարկվել են նաև ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ներառյալ գիտական կապերի խորացման և փորձի փոխանակման նոր ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ Հայաստանում անցկացման շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Այցի ընթացքում Միրզոյանը շրջայց է կատարել ինստիտուտում, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղել նշանավոր նորվեգացի հումանիստի և գիտնականի գերեզմանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |