Արամ Ա–ն նամակ է գրել Թրամփին՝ կոչ անելով նպաստել հայ գերիների ազատ արձակմանը![]() 8 փետրվարի 2025 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով անձնական միջամտությամբ նպաստելու հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը։ Նա հիշեցրել է Թրամփին նախընտրական շրջանում արված հայտարարությունները, որտեղ վերջինս դատապարտել էր Արցախի ժողովրդի դեմ իրականացված բռնաճնշումները, էթնիկ զտումը և բռնագաղթը, ինչպես նաև ընդգծել արցախահայության վերադարձի իրավունքը։ Արամ Ա-ն շեշտել է, որ Ադրբեջանում անօրինական դատավարությունների արդյունքում բանտարկված են Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարնեըր, այդ թվում՝ նախկին նախագահներ, վարչապետեր և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բացի այդ, նա ընդգծել է, որ այս դատավարությունները ընթանում են փակ դռների հետևում՝ առանց միջազգային դիտորդների մասնակցության և առանց արդար դատական ընթացակարգի ապահովման։ «Հայ ժողովուրդը մեծապես կգնահատի Թրամփին, եթե նա, անձնապես միջամտելով, կոչ ուղղի Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակել բանտարկեալներին։ Նման քայլը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում, խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի համար դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Թրամփին խաղաղարար առաքելութjան շոշափելի դրսևորում կլինի»,–ասվում է Վեհափառի նամակում։ 2024-ի նոյեմբերի սկզբին, նախընտրական շրջանում, Թրամփի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել նրա և Արամ Ա կաթողիկոսի միջև, որի ընթացքում Թրամփն «իր ամբողջական զորակցությունն էր հայտնել Արցախի հարցին և տարածաշրջանում ամբողջական խաղաղության հաստատմանը»։ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմ Արամ Ա–ի կատարած հովվապետական այցի վերջին օրը, հեռուստատեսությամբ տեղեկանալով, որ նա գտնվում է Դեթրոյտում, Դոնալդ Թրամփի կողմից երկու բարձրաստիճան պատասխանատու հանդիպել էր նրան և փոխանցել նախագահի թեկնածուի ողջույններն ու կապ հաստատելու պատրաստակամությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |