USAID-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, բայց դրամաշնորհների ֆինանսավորումը չի վերականգնվի

USAID-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, բայց դրամաշնորհների ֆինանսավորումը չի վերականգնվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ դատարանը վճռել է, որ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցները պետք է վերադառնան իրենց պարտականություններին, սակայն գործակալության տրամադրած դրամաշնորհների ֆինանսավորումը չի վերականգնվի: Ոորոշումը կայացրել է վաշինգտոնյան դատավոր Կառլ Նիկոլսը։

Դատական գործընթացի ընթացքում Նիկոլսը բավարարել է արհմիությունների ներկայացրած հայցն ու կասեցրել այն հրամանը, որի արդյունքում մոտ 2700 աշխատակից հեռացվել էր պաշտոնից։ Ըստ որոշման՝ վարչակազմին արգելվում է պահանջել, որ արտասահմանում աշխատող USAID-ի աշխատակիցները տեղափոխվեն, հայտնում է Deutsche Welle-ն։

Այնուամենայնիվ, դատարանը մերժել է արհմիությունների մեկ այլ պահանջ՝ վերաբացելու USAID-ի ներկայացուցչությունները և վերականգնելու միջազգային դրամաշնորհների ֆինանսավորումը։

Դատավոր Կառլ Նիկոլսը նշանակվել է 2018 թվականին՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի մեկ այլ դատավոր՝ Ջոն Բեյթսը, որը քննել է արհմիությունների հայցն ընդդեմ Իլոն Մասկի գերատեսչության, մերժել է պահանջը՝ սահմանափակելու նրա հասանելիությունը ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալներին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ ԱՄՆ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---