Բագրատ սրբազան․ «Այլևս երբեքը» մեզ համար պետք է դառնա համակարգ, որ ցեղասպանությունը չկրկնվի![]() 8 փետրվարի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Բագրատ սրբազանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հայ ժողովրդի անցած ողբերգական ճանապարհին, ասել է, որ դրանից «այլևս երբեքը» պետք է դառնա ազգային մտածողության հիմնասյուն՝ ապահովելու համար ուժեղ պետությունն ու անվտանգությունը։ «Ցեղասպանության փաստը մեզ համար ողբերգական երևույթ է, այդ պատճառով «այլևս երբեքը» մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջով ենք անցել և այն մեր կյանքում չպետք է կրկնվի, ինչպես մեր աչքերի առջև դա տեղի ունեցավ Արցախի ու մեր արցախցի հայրենակիցների դեպքում։ «Այլևս երբեքը» կյանքի փիլիսոփայություն պետք է դառնա, սկսած փողոց մաքրելու ամենապարզ գործողությունից մինչև մեր կյանքի ամենաբարդ խնդիրները։ Ինչ անհրաժեշտ է մեր երկրին, մեր պետությանը և մեր ժողովրդին, այն էլ պետք է արվի՝ անկախ նրանից, թե աշխարհն ինչպես կվերաբերվի մեզ»,–ասել է նա։ Նա հավելել է, որ առաջնորդող գաղափար պետք է դառնա լավագույն կրթությունը, առողջապահությունը, ամենամարտունակ բանակ ու ամենապատվախնդիր ոստիկանություն ունենալը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |