Ստեփանավանում հրդեհ է բռնկվել․ 27 բնակիչ տարհանվել է

Ստեփանավանում հրդեհ է բռնկվել․ 27 բնակիչ տարհանվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին՝ ժամը 04:42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը տարածվել է փայտե շինության երկրորդ հարկում և տանիքում՝ ընդգրկելով մոտ 450 քմ տարածք։

Հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան է հայտարարվել, ինչի հետևանքով դեպքի վայր են մեկնել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային օպերատիվ խումբը և երկու լրացուցիչ մարտական հաշվարկ։ Ավելի ուշ, օգնության են ուղարկվել ևս չորս մարտական հաշվարկ՝ ջրամատակարարման համար։

Փրկարարները շենքից անվտանգ դուրս են բերել 27 բնակչի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---