Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան համաձայնեցրել են կանաչ էներգիայի փաստաթուղթը

Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան համաձայնեցրել են կանաչ էներգիայի փաստաթուղթը

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի փոխնախարարների երրորդ հանդիպումը, որը նվիրված էր այդ երկրների միջև կանաչ էներգիայի փոխանցման միջանցքի ստեղծման նախագծին։

Նիստին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը՝ Էներգետիկայի նախարարի տեղակալ Օրհան Զեյնալովի գլխավորությամբ։ Վերջինս ներկայացրել է երկրի ներկայիս ռազմավարությունը էներգետիկ անցման ոլորտում, վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը կանաչ էներգիայի արտահանման ուղղությամբ, հայտնում է APA-ն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնման հնարավորությունները չորս երկրների միջև։ Բացի այդ, դիտարկվել և համաձայնեցվել է «Փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության, Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Բուլղարիայի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև՝ կանաչ էներգիայի փոխանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ» փաստաթղթի տեքստը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---