ՆԳՆ․ Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 6 տուժած կա, 2–ը հոսպիտալացվել է![]() 8 փետրվարի 2025 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 6 տուժած դիմել է բուժօգնության: Այդ մասին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Հրդեհը բռնկվել է փետրվարի լույս 8–ի գիշերը` ժամը 04։42-ի սահմաններում։ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին: «Հրդեհի հետագա տարածումը կանխվել է, ինչը շատ կարևոր է, որովհետև տարածքում փայտե շենքեր կան: Տարածքում նաև ծառերն են շատ»,-նշել է նա: Սարգսյանը հայտնել է նաև, որ տուժածներից 2–ը հոսպիտալացվել է, գրում է Sputnik Արմենիան։ Հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում` ընդգրկելով մոտ 450 մ² տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |