Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար![]() 8 փետրվարի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին, ժամը 13:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ճանապարհին` «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով մեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը՝ խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հայտնում է Փրկարար ծառայությունը։ Ժամը 13։50-ից փետրվարի 8-ի 00։05-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը։ Փրկարարները պարեկների հետ համատեղ կարգավորել են երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ հայտնված 700 ավտոմեքենա (բեռնատար՝ 283 և մարդատար՝ 370) շարունակել է ընթացքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |