ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԼԻՍՍԱԲՈՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կկայանա Լիսսաբոնում մինչեւ հունիսի վերջը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Մարտինս դա Կռուզը: Նա տեղեկացրել է նաեւ, որ հունիսի 27-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նախատեսված է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների գործընթացը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---