Մեքենաների թերլիցքավորման դեմ պայքարի նպատակով չիպեր առայժմ չեն տեղադրվի

Մեքենաների թերլիցքավորման դեմ պայքարի նպատակով չիպեր առայժմ չեն տեղադրվի

PanARMENIAN.Net - ՀՀ իշխանություններն առայժմ չեն նախատեսում չիպեր տեղադրել մեքենաների թերլիցքավորման դեմ պայքարի համար։ Այդ մասին հայտնել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը դիտարկում է կայաններում գազի թերլիցքավորման դեմ չիպերի տեղադրման միջոցով պայքարելու հնարավորությունը:

Պատասխանելով այն հարցերին, թե երբ է նախատեսվում գործընթացի մեկնարկը, ինչպես է իրականացվելու վերահսկողությունը, և արդյոք վարորդներին հնարավորություն կտրվի ինքնուրույն ստուգել լիցքավորված վառելիքի ծավալը՝ հանձնաժողովից տեղեկացրել են, որ ներկայումս քննարկվում են տարբեր տեխնիկական լուծումներ, այդ թվում՝ չիպերի ներդրման հնարավորությունը։

«Լուծման հստակ տարբերակ լինելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գևորգյանը նախորդ ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ գերատեսչությունը մի շարք լցակայաններում արձանագրել է հեղուկ գազի և մեթանի թերլիցքավորման խախտումներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---