Ներմուծված էլմեքենաները պահեստամասերի վերածելու համար խոշոր տուգանքներ կսահմանվեն![]() 10 փետրվարի 2025 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։ Փոփոխությունների նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու համար կսահմանվեն խոշոր տուգանքներ, հայտնում է Արմենպրեսը։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։ Սա նպաստել է, որ նման տրանսպորտային միջոցների ներմուծումն ավելի շահավետ դառնա։ Սակայն, ըստ կառավարության գնահատման, որոշ ներկրողներ օգտվում են արտոնությունից ոչ թե մեքենաները շահագործելու, այլ դրանց ապամոնտաժմամբ և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար՝ խուսափելով համապատասխան հարկերից։ Սա տնտեսվարողների համար ստեղծում է անարդար մրցակցային պայմաններ։ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ ավելացնելով խախտումների համար նոր տուգանքներ․ եթե ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի գրանցվում, սեփականության իրավունքը չի ձևակերպվում, ապա նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Եթե ներմուծված էլեկտրական մեքենան մեկ տարվա ընթացքում հանվում է հաշվառումից (բացառությամբ վթարի մասին ՆԳՆ տեղեկանքի առկայության), ապա ներմուծողին կտուգանեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Նախագծի ընդունմամբ կառավարությունը նպատակ ունի կանխել մեքենաների ներմուծման կեղծ սխեմաները, երբ դրանք երկրում գրանցման չեն ենթարկվում և փոխարենը ապամոնտաժվում են պահեստամասերի համար, խթանել օրենքով սահմանված կարգով գործելու պարտավորությունը և ապահովել արդար մրցակցություն ավտոպահեստամասերի շուկայում, ապահովել պետական եկամուտների աճը`կանխելով հարկերից խուսափելու դեպքերը։ Վերջին տարիներին ՀՀ–ում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն է գործում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |