«Երևանտրանս»․ Երթուղու վերջնակետում տեղադրված բիոզուգարաններից մեկը նետել են ձորը![]() 10 փետրվարի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին օրերին նկատել է խուլիգանական վարքագծի մի քանի դեպք՝ հանձնարարելով զեկուցել դրանց մասին։ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Այվազյանը տեղեկացրել է, որ վարորդների համար նախատեսված բոլոր բիոզուգարանները տեղադրվել են, սակայն դրանցից մեկը վնասվել է, հայտնում է Panorama.am-ը։ «Երթուղու վերջնակետում տեղադրված բիոզուգարաններից մեկը նետել են ձորը»,-հայտնել է Այվազյանը։ Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ ուղևորներից մեկը վթարային մուրճով կոտրել է ավտոբուսի ապակին, սակայն վարորդն արագ արձագանքել է՝ կանխելով դեպքը, և ոստիկանություն է կանչվել։ «Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն են։ Այսինքն՝ եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդ տեսակի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի: Կարծում եմ՝ շատ ադեկվատ և ճիշտ արձագանք է եղել։ Խուլիգանական նման պահվածքը չի կարող հանդուրժվել»,-ընդգծել է Ավինյանը։ Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել վարորդներին համբերատարության համար՝ հորդորելով չտրվել սադրանքներին և շարունակել իրենց աշխատանքը։ «Իրականում այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ իրենք բարձրաձայնում են, լուծելով գնում ենք»,-նշել է Ավինյանը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |